Ածխածնի արտանետման հարկումը` որպես կլիմայական փոփոխության լավագույն լուծում

Spread the love

greenrecycleՄեր օրերում շատ կարևոր է կլիմայական փոփոխությունից խուսափելու համար  կրճատել արտանետումները:  Մարկ Թերսեկը այս խնդրի հնարավոր լուծման մասին խոսում է իր հոդվածներից մեկում: Նա պնդում է, որ ածխածնային արտանետման հարկումը պետք է լինի հնարավոր լուծումը:

Milken Institute Global Կոնֆերանսի ընթացքում նա անդրադարձել է կլիմայի փոփոխության տնտեսական ազդեցությանը ` ներկայացնելով նաև ածխածնային արտանետման հարկումը:

Կլիման փոխվում է, եւ մարդկային գործունեության պատասխանատվություն է կրում դրա համար: Նույնիսկ այն գիտնականները, որոնք վերջերս հանդիպել են Heartland Institute-ի կողմից կազմակերպված կլիմայի մասին կոնֆերանսին ընդհանուր առմամբ համաձայն են, որ կլիմայի փոփոխությունը իսկապես պայմանավորված է ածխածնի արտանետումներով:

Եթե հիմա մարդիկ չանդրադառնան արտանետումներին, այն կառաջացնի շատ խնդիրներ: Կլիմայի փոփոխությունը դանդաղ ընթացող գործընթաց է: Բայց նույնիսկ առաջիկա 10 տարիների ընթացքում, մենք արդեն կտեսնենք` առափնյա ջրհեղեղներ, պարբերական ավազանման եղանակային իրադարձություններ և մենք պետք է կտրուկ նվազեցնենք բացասական գործոնների ազդեցությունները կենսաբազմազանության վրա եւ արժեվորենք էկոլոգիական կազմակերպությունները:

Մենք պետք է `

  •  մոտիվացնենք հասարակությանը, որպեսզի նրանք ավելի քիչ օգտագործեն էլեկտրաէներգիա` այս կերպ նրանք միևնույն ժամանակ խնայողություն կանեն:

  •  ներդրումներ կատարենք բնական էկոհամակարգերում, ինչպիսին է օրինակ` տրոպիկական անտառը, որը պահպանում է ածխածին ցածր գնով և ցածր ռիսկի պայմանում:

  • կանխենք լուրջ հետեւանքները, որոնք կարող են ազդել մարդկանց կյանքի որակի վրա ամբողջ աշխարհում:

Պետք է հիմնել հասույթ` չեզոք ածխածնի հարկի միջոցով, որը կօգտագործի շուկայական ուժ` խթանելու համար արտանետումների կրճատումը, ավելի ցածր գնով, քան առաջարկվող այլ քաղաքականությունները: Լրացուցիչ ծախսերի որոշակիությունը թույլ կտա քաղաքացիներին եւ բիզնեսներին գործելու համապատասխանաբար` ավելացնել իրենց էներգետիկ արդյունավետությունը, պահել իրենց ծախսերը կայուն: Տնտեսագետների պնդմամբ ածխածնի հարկումը իսկապես կնվազեցնի արտանետումները` մեկ երրորդի չափով:

 

www.ecostimule.com

Leave us a comment