Առողջապահության նախարարության զգուշացումը


Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ նկատվում են կապտականաչ ջրիմուռներ, չլողալ:
Կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

  • չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ
  • արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
  • վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Փոփոխություններ օրենսգրքում

Ապագան տեղեկացնում է, որ նախատեսվում է օրենսգրքում փոփոխություններ կատարել ...

thumbnail
hover

Համազգեստներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ իրենց  աշխատակիցներն այ...

thumbnail
hover

Իսկ դուք ութոտնուկ կուտեի՞ք

Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի` գիտնականների կարծիքով, ութոտնուկ...

Թողնել մեկնաբանություն