Արդյո ՞ք շոկոլադն էկոլոգիապես մաքուր է


Շոկոլադը մեծ բիզնես է: Մեծ Բրիտանիայի քաղաքացին շոկոլադի վրա տարեկան ծախսում է 75.25 ֆունտ:

Energy Saving Trust– ը հաղորդում է, որ 2018 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում շոկոլադի արդյունաբերությունը պատասխանատու է 2 միլիոն տոննա ածխաթթու գազի (CO2) արտանետումների համար: Այս թիվը չպետք է զարմացնի, եթե հաշվի ենք առնում կակաոյի, կաթի, արտադրական գործընթացի և առաքման հանգամանքները: Նույն ուսումնասիրության համաձայն՝ սև շոկոլադը կաթնայինից ավելի լավ տարբերակ է, եթե հաշվի առնեք ածխածնի արտանետումները:

Կլիմայի փոփոխության ազդեցությունն առավել զգացվում է այն վայրերում, որտեղ շոկոլադ է արտադրվում `Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկա, Ասիա և Լատինական Ամերիկա:

Բացի այդ, կակաոյի արդյունաբերությունը կապում են անտառահատումների և երեխաների անօրինական աշխատանքի հետ:

Անկասկած, շոկոլադի արտադրությունն ամբողջ ճամփորդության ամենաշատ էներգտար հատվածն է, բայց չպետք է թերագնահատել այն, թե ինչպես է շոկոլադը տեղափոխվում արտադրության ընթացքում: Շոկոլադը բարձրորակ փաթեթավորմամբ, օդով լցված ձվի տեսքով տեղափոխելն ամենաարդյունավետ ճանապարհը չէ, քանի որ վերջում բեռնատարի մեջ այդքան էլ շատ շոկոլադ չի տեղավորովում ձևի պատճառով: Շոկոլադե սալիկներն ավելի հարմար են այս իմաստով: Օրինակ, IKEA- ն որոշել է Զատկի շոկոլադի նապաստակները հարթ տեսքով արդարել: Իսկ Յունիլևերը և Մարսը լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում մատակարարման շղթայի արտանետումները նվազեցնելու հարցում:

Չնայած երկար ճանապարհ կա շոկոլադի արտադրման ոլորտը կայուն դարձնելու համար, զարգացող նորարարությունների հետ մեկտեղ կարծես թե ոլորտը փոխելու ցանկություն է նկատվում:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Փոփոխություններ օրենսգրքում

Ապագան տեղեկացնում է, որ նախատեսվում է օրենսգրքում փոփոխություններ կատարել ...

thumbnail
hover

Համազգեստներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ իրենց  աշխատակիցներն այ...

thumbnail
hover

Իսկ դուք ութոտնուկ կուտեի՞ք

Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի` գիտնականների կարծիքով, ութոտնուկ...

Թողնել մեկնաբանություն