Բնապահպանական փոքրիկ քայլ փոքրիկների համար


Ethical Living ՀԿ-ն սիրով հրավիրում է բոլոր երեխաներին մասնակցելու ուրախ, գունազարդ և օգտակար բնապահպանական միջոցառմանը։

Եթե Դուք կամ Ձեր փոքրիկը դեռ չունեք կտորից պայուսակ և ամենօրյա գնումների ժամանակ կամ փոքրիկի իրերի համար դեռ օգտագործում եք պոլիէթիլենային տոպրակներ, ապա ժամանակն է օգնել բնությանն ու հրաժարվել դրանցից:

Ethical Living ՀԿ-ն կոչ է անում միանալ իրենց Հունիսի 1-ին ժամը 13:00 Թումանյանի այգում, Ձեր փոքրիկների հետ միասին։
Միջոցառման ժամանակ փոքրիկն ինքն իր ձեռքով կարող է զարդարել կտորե պայուսակը և միաժամանակ սովորել հոգալ բնության մասին։

Պայուսակներն, ինչպես նաև հագուստի ներկերը տրամադրում է հասարակական կազմակերպությունը: Հոգալով փոքրիկների և նրանց ապագայի մասին՝ հոգ տանենք բնության մասին՝ փոքրիկ, բայց կարևոր ամենօրյա քայլերով։

Մասնակցության վճարը 2500 դրամ Է, որը ներառում է կտորե պայուսակն ու օգտագործվող ներկերը։
Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ գրելով Ethical Living ՀԿ-ի ֆեյսբուքյան  էջին կամ զանգելով 098038347 հեռախոսահամարով:

www.ecostimule.com


Attachments

Related Post

thumbnail
hover

Մաքուր պահենք մեր տունը

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել 14-ամյա Միքայել...

thumbnail
hover

Վերացնում ենք «թռիչքային ամոթ»-ը

NBC News– ը տեղեկացնում է, որ միջին ամերիկացիները ստեղծում են շուրջ 1 տոննա ած...

thumbnail
hover

Հայաստանը թափոնների արտադրությամբ վեցերորդ երկիրն է

USA Today– ը հրապարակել է մեկ շնչի հաշվով առավելագույնս թափոններ արտադրող երկ...

Թողնել մեկնաբանություն