Գրենլանդիայի ծածկասառույցը հալչում է


5616The guardian-ը հայտնում է, որ նոր ուսումնսիրությունների շնորհիվ հնարավոր է չափել աշխարհի ամենամեծ ծածկասառույցի սառցի կորուստը: Ջերմային գազերի արձակումը հանգեցնում է Երկիր մոլորակի մեծածավալ փոփոխությունների, որոնցից են հալվող սառույնցերը: Այն ընդգրկում է լեռների վրայի սառուցը, օվկիանոսի սառը ջրերում լողացող սառուցը և սառցադաշտերի սառուցը: Սառուցի կորստի վերջին տեսակն օվկիանոս լցվող ջրերի շնորհիվ բարձրացնում է ծովի մակարդակը: Իսկ ծովի հալվող սառույցը քիչ հնարավորություն ունի ներազդելու է ծովի մակարդակի վրա, քանի որ այն արդեն իսկ լողում է օվկիանոսի ջրերում: Այսպիսով, սառցադաշտի հալոցի չափագրումը կարևոր է ոչ միայն որպես գլոբալ տաքացման ազդանշան, այլև ծովի մակարդակի փոփոխությունները հասկանալու միջոց:
Իսկ ինչպե ՞ս չափել հալոցքը: Գրենլանդիայի և Անտարկտիկայի սառցադաշտերն ահռելի են, և գիտնականներին անհրաժեշտ են երկարաժամկետ չափումներ իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար:
«Geophysical Research Letters» լրագրի ամենավերջին համարում մի միջազգային թիմ հայտնում է Գրենլանդիայի բարձր թույլատրելիություն ունեցող չափումների մասին: Գլխավոր հեղինակ Մալկոլմ ՄքՄիլլանը և իր գործընկերները քարտեզագրել են Գրենլանդիան անհավանական բարձր թույլատրելիությամբ: Նրանք քարտեզագրումն իրականացրել են հատուկ տվյալներով՝ ստացված Cryosat 2 արբանյակից, որը մակերեսը չափելու համար հատուկ տեխնիկա է օգտագործում: Եթե սառցադաշտի բարձրությունը ավելանում է, նշանակում է, որ սառույցը հաստացել է, իսկ եթե նվազում է՝ սառույցը բարակել է:
Պարզ հաշվարկն այսպիսին է. եթե սառցադաշտի բարձրությունն ավելացել է, ուրեմն ավելի շատ սառույց դարձած ջուր կա դրա մեջ, իսկ եթե բարձրությունը պակասում է, ապա ավելի քիչ ջուր կա: Սակայն սա ամբողջական պատկերը չէ: Գիտնականները պետք է նաև այլ փոփոխություններ արձանագրեն, ինչպիսիք են խտությունը, մակերեսի անհարթութունը և ջրի բաղադրությունը:
Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն Գրենլանդիան չէ, որ կորցնում է մեծ քանակությամբ սառույց, կորուստը մեծ է՝ կախված գտնվելու վայրից և տարվանից: Ընդհանուր առմամբ, 2011–2014 թվականներին հաշվարկվել է 270 գիգատոննա սառույցի կորուստ:
Գլխավոր հեղինակ Մալքոլմը նշել է, որ կատարված ուսումնասիրությունը թույլ է տվել հասկանալ՝ երբ և որտեղ են առաջացել սառույցի ամենամեծ կորուստները, վերջին տարիներին Գրենլանդիայի՝ ծովի մակարդակի բարձրացման հարցում ներդրման աստիճանը և որքան սառույց է հալվել յուրաքանչյուր տարի:
Ուսումնասիրությունը բավական կարճ է տևել (4 տարի): Հետաքրքիր է հետևել՝ արդյոք սառույցի մեծածավալ կորուստը շարունակվելու է հաջորդ տարիներին: Եթե այո, ապա դա վատ կանրադառնա ծովափնյա խոցելի քաղաքների վրա, ինչպիսին օրինակ Մայամին է:

www.ecostimule.com


Attachments

Leave us a comment