Երկրագնդի Օրը տոնելու նոր առիթը

Spread the love

Երկրագնդի օրը առաջին անգամ տոնեցին 1970 թվականին, երբ ԱՄՆ-ի շրջակա միջավայրը դեգրադացված վիճակում էր: Այդ ժամանակից ի վեր, բնապահպանական մեծ առաջընթաց է տեղի ունեցել: Սակայն հիմա շատ կարևոր է հասկանալ, թե էլ ինչ է անհարժեշտ անել, որպեսզի ապահով և առողջ աշխարհ հանձնենք ապագա սերունդներին:

Մարկ Տերսեկը և Ռոբերթ Բենդիկը իրենց հոդվածում անդրադառնում են այս խնդրին: Նրանք նշում են, որ վերջին 45 տարիների ընթացքում բնապահպանական շարժում է կազմակերպվել և ինստիտուցիոնալացվել: Ըստ նրանց, Երկրագնդի օրվա տոնակատարությունը միգուցե և դարձել է անհրաժեշտություն, քանի որ մարդիկ կորցրել են շրջակա միջավայրի հանդեպ կոլեկտիվ պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, Մեքսիկայի ծովածոցի և «BP» ընկերության նավթային արտահոսքին ուղղված արձագանքը վերականգնում է սեփականության զգացողությունը, և այն օրինակ է ողջ աշխարհի համար: Գոյություն ունեն Մեքսիկայի ծովածոցի մերձափնյա կազմակերպություններ, որոնք ստեղծում են ավելի ուժեղ ծովածոց, վերականգնելով բնական համակարգերը: Նավթի արտահոսքից հետո «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ակտի օգնությամբ ստեղծվեց մի ֆոնդ, որը ընդունվեց Կոնգրեսի կողմից և նախագահի կողմից ստորագրվեց: «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ակտի միջոցները դանդաղ կերպով են առաջ շարժվում, քանի որ մաքուր ջրի մասին հարցը մնում է չլուծված դաշնային դատարանի կողմից:

 Մեքսիկայի ծովածոցի վերականգնմանը հատկացված ֆինանսական միջոցների մեծ մասը արդեն ծախսվում է ծոցի բնական համակարգերի վերականգնման համար: Ծովածոցի ափամերձ բոլոր հինգ պետությունները ստեղծում են իրենց սեփական տեղայնացված վերականգնման ծրագրերը, օրինակ` ընդգրկուն ափամերձ վերականգնում նախագծելու համար միջոցների հայթհայթում, որպեսզի ափամերձ համայնքները ավելի ապահով լինեն փոթորիկներից: Պետական և դաշնային գործակալության նախագծերի մեծամասնությունը ընդգծում է Մեքսիկայի ծովածոցի վերականգնումը, բաժանելով այն ավելի փոքր տարածքների, որպեսզի այն լինի ավելի վերահսկելի: Այսօր, Մեքսիկայի ծոցի մարդիկ հանդես են գալիս որպես բնության վերականգնման առաջադեմ մոդել: Այսպիսով, սա կարող է դառնալ մի նոր առիթ Երկրագնդի օրվա հաջորդ տոնակատարության համար:

www.ecostimule.com

Leave us a comment