Խրախուսի ՜ ր Carter’s-ին վերջ դնել թունավոր տեքստիլի կիրառմանը

Spread the love

Տեքստիլի արտադրությունն օգտագործում է ավելի քան 8000 քիմիական նյութեր՝ կազմելով արդյունաբերական ջրի աղտոտվածության 20%-ը: Կիրառված քիմիական նյութերը կարող են վնասել ոչ միայն աշխատակիցներին և շրջակա միջավայրին, այլ նաև սպառողներին: Հայտնի չեն ո ՜ չ օգտագործված քիմիական նյութերի տեսակները, ո ՜ չ էլ դրանց ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա: Դժբախտաբար, քիմիական նյութերի կառավարման քաղաքականությունը, որը պաշտպանում է աշխատակիցներին և սպառողներին, արգելելով կամ սահմանափակելով արտադրման ընթացքում կիրառվող քիմիական նյությերը, ոչ թե սահմանված կարգ, այլ դեռևս բացառություն է:

Կանաչ Ամերիկան կոչ է անում Carter’s-ին, որը երկրում մանկական հագուստ վաճառող խոշորագույն ընկերություններից է, վերջ դնել թունավոր տեքստիլների կիրառմանը:

Նրանք խնդրում են Carter’s-ին որդեգրել քիմիական նյութերի կառավարման ուժեղ քաղաքականություն, որը կպաշտպանի աշխատակիցներին և սպառողներին՝ ապահովելով արտադրության մեջ օգտագործված քիմիական նյութերի թափանցիկությունը: Նրանք նաև պահանջում են, որ Carter’s-ը սահմանափակի թունավոր քիմիկան նյութերի կիրառումն ու փոխարինի դրանք անվտանգ այլընտրանքային միջոցներով:

Համաձայն Կանաչ Ամերիկայի՝ Carter’s-ի սպառողներն արժանի են իմանալ՝ ինչ թունավոր նյութեր կարող են պարունակել իրենց երեխաների հագուստները:

Կանաչ Ամերիկան կոչ է անում միանալ իրենց` Carter’s-ին խրախուսելու լինել ոչ միայն  առաջատարը մանակական հագուստների վաճառքում, այլ նաև անվտանգ հագուստներ արտադրելու ոլորտում, ինչն, անկասկած, ավելի լավ կանդրադառնա մարդկանց և երկրագնդի վրա:

www.ecostimule.com

Attachments

Related Post

thumbnail
hover

Խորհուրդներ քիչ արտանետումերով և ծախսերով վարելու...

Spread the loveEnergy Saving Trust-ի վարորդների վերապատրատման խորհրդատւ Բոբ Սեյնորի աշխատա...

thumbnail
hover

Էկոձողիիկներն արդեն հասանելի են

Spread the loveԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժն...

thumbnail
hover

Պինգվինների կայսր ցեղատեսակը վտանգված է

Spread the loveCNN-ը տեղեկացնում է, որ ըստ նոր զեկույցի՝ մեծությամբ աշխարհում երկրոր...

Comment

    • Շատ կարևոր նյութ է:

Թողնել մեկնաբանություն