Կապուտակ Սևանա լճի կանաչելը


Լևոն Գալստյանն իր ֆեսբուքյան էջում՝տեղադրելով Սևանա լճի ծաղկած նկարները նշում է, որ վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։

Լ. Գալստյանի խոսքով՝ այդ տվյալների բացակայության դեպքում, պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմինները, ովքեր դա պարտավոր էին անել։ Իսկ եթե տվյալներն առկա են, սակայն թաքցվել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Նա կարծում է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները, լճի մակարդակի բարձրացումը 2012 թվականից արհեստական կասեցնողները, ինչպես նաև Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգողները:

Լ. Գալստյանն առաջարկում է անհապաղ մաքրել ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը և շատ արագ բարձրացնել ջրի մակարդակը։Ըստ նրա հաջորդ կարևոր քայլերն են՝ մաքրման կայաններ, արհեստական ձկնաբուծարաններ, ձկնապաշարների վերականգնում և այլն։

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Սևան-Երևան մայրուղին փակել են Սևանա լճի...

ԷկոԼուրը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների...

thumbnail
hover

Մինչև 2000 թվականը գրանցված մեքենաները արգելված...

Independent –ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը արգելել է մինչև 2000 թ. -ը գրա...

thumbnail
hover

Հոլանդական ընկերությունը հայտնաբերել է ներկման նոր...

Տեքստիլ արդյունաբերությունը սպառում է մեծ քանակությամբ ջուր և քիմիական նյո...

Թողնել մեկնաբանություն