Կենսաբազմազանության ճգնաժամ


Ինսայդ քլայմիթ նյուզը հրապարակել է  համաշխարհային հեղինակավոր գիտական խմբի զեկույցի արդյունքները, որոնց համաձայն կենսաբազմազանությունը նվազում է ավելի արագ, քան երբևէ, և միլիոնավոր տեսակներ ոչնչացման եզրին են: Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության խնդիրն այնքան լուրջ է, որքան կլիմայական փոփոխությանը:

Կլիմայական փոփոխությունը հողօգտագործման փոփոխության, խելահեղ տեմպերով սպառման, աղտոտվածության և ներխուժող տեսակների տարածման հետ մեկտեղ խնդրի հիմնական պատճառներն են: Կլիման ավելի է սրում կորուսների արագացումը: Այսպիսով, չափազանց կարևոր է, որ կենսաբազմազանության խնդիրը դիտարկվի կլիմայական փոփոխության հետ համատեղ: Սա նշանակում է, որ էներգիա արտադրելու և օգտագործելու միջոցները պետք է վերանայվեն:

Ափերից դուրս եկող ջրերը և կլիմայական փոփոխության արդյունքում աճող ծայրահեղ եղանակային պայմաններն արդեն իսկ համատարած վնաս են հասցրել կենսաբազմազանությանը: Նախաարդյունաբերական ժամանակներից սկսած մարդու առաջացրած ջերմությունը գնահատվել է 1 Ցելսիուսի աստիճան: Ջերմաստիճանի բարձրացումը հանգեցրել է տեսակների բաշխման, բնակչության դինամիկայի և էկոհամակարգերի ֆունկցիայի փոփոխության: Գլոբալ տաքացման 1.5 ° C- ի և 2 ° C- ի կես աստիճանը կարող է բազմաթիվ էկոհամակարգերի գոյատևման հիմնական լուծումը լինել:

Կենսաբազմազանության կորստի մեկ այլ պատճառ է hամաշխարհային լանդշաֆտի փոխակերպումը: Ներխուժումը բնական լանդշաֆներ, հատկապես անտառներ, մեծ մասամբ համաշխարհային բնակչությանը (որը վերջին 50 տարում կրկնապատկվել է) սնուդսով ապահովելու պատճառով է:

Կենսաբազմազանության խմբի ներկայիս և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի նախկին ղեկավար Սըր Ռոբերթ Ուոթսոնը նշել է, որ գյուղատնտեսական արտադրողները պետք է դադարեն ծավալվել դեպի  բնական միջավայր, օգտագործեն ավելի քիչ քիմիական նյութեր և որդեգրեն արգոէկոլոգիա:

Նոր զեկույցը զգուշացնում է անդառնալի տնտեսական, սոցիալ և բնապահպանական հնարավոր աղետների մասին, եթե մինչև դարի կեսերն ամբողջ աշխարհը չփոխի  ընտրած ուղին:

www.ecostimule.com


Attachments

Related Post

thumbnail
hover

Մաքուր պահենք մեր տունը

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել 14-ամյա Միքայել...

thumbnail
hover

Վերացնում ենք «թռիչքային ամոթ»-ը

NBC News– ը տեղեկացնում է, որ միջին ամերիկացիները ստեղծում են շուրջ 1 տոննա ած...

thumbnail
hover

Հայաստանը թափոնների արտադրությամբ վեցերորդ երկիրն է

USA Today– ը հրապարակել է մեկ շնչի հաշվով առավելագույնս թափոններ արտադրող երկ...

Թողնել մեկնաբանություն