Տուգանքներ վարորդներին ավտոտրանսպորտի արտանետումների գերազանցման համար

Spread the love

emission

 

Ինչպես տեղեկացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանել արտանետումների սահմանային թույլատրելի կոնցենտրացիա ավտոտրասնսպորտի արտանետումների համար: Թույլատրելի չափաքանակից ավելի արտանետելու դեպքում վարորդները կտուգանվեն իրենց աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Միեւնույն ժամանակ գործադիրը առաջարկում է պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանք սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով մթնոլորտ արտանետումների կազմի նորմերը և հսկման մեթոդները չպահպանելու համար, սակայն չի հստակեցնում, թե այս տուգանքը կոնկրետ ինչ գործունեության արտանետումների համար է նախատեսված: ՀՀ կառավարության այս առաջարկությունները ներկայացված են «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բուuական աշխարհի մասին»  Հայաստանի Հանրապետության oրենքում  լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթում, որը գործադիրն ընդունեց ապրիլի 30-ին եւ ուղարկեց ՀՀ Ազգային ժողով:

 

                                                                                                                               www.ecostimule.com

Leave us a comment