Հայ-բելառուսական համագործակցությամբ նախատեսվում է մինչև 50.000 հեկտարի վրա իրականացնել անտառաշինական աշխատանքներ

Spread the love

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխգործակցության համաձայնագրեր է ստորագրել Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի, «Բելգոսլես»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի, «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Բելգիպրոլես»-ի հետ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մինչև 10 կմ անտառտնտեսական ճանապարհների կառուցման, որսորդական տնտեսության ստեղծման, լայնատերև և ասեղնատերև ծառատեսակների պլանտացիաների, տնկարանային տնտեսությունների հիմնադրման, անտառտնտեսություններում դենդրոպարկերի ստեղծման, անտառտնտեսությունների և անտառպետությունների գրասենյակների կառուցման նախագծման աշխատանքներ։ «Բելգոսլես»-ի հետ համագործակցությամբ նախատեսվում է մինչև 50 հազար հա տարածքում իրականացնել անտառաշինական աշխատանքներ` ներգրավելով հայ մասնագետներին Հայաստանում անտառաշինական կառույցի ստեղծման նպատակով։

Բելառուսի Հանրապետության «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում հայ մասնագետները վերապատրաստում կանցնեն Բելառուսի Հանրապետությունում:
«Առաջիկայում նախատեսում ենք անտառկառավարման պլաններ կազմելու կազմակերպություն հիմնել և այդ առումով ևս բելառուսական փորձն օգտակար կլինի», – իր խոսքում նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։

2018 թ-ին հիմնվելու է հայ-բելառուսական բարեկամության պուրակ։ Այդ նպատակով Բելառուսը Հայաստանին է նվիրաբերելու փակ արմատային համակարգով սոճենու տնկանյութեր, որոնք նախատեսվում է տնկել մինչև 15 հա տարածքում` Սևանի ավազանում և Լոռու մարզում:

Related Post

thumbnail
hover

Բնապահպանության նախարարությունում քննարկում կանաչ տնտեսության խթանմանն...

Spread the love Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով ...

thumbnail
hover

Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և...

Spread the loveՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում հա...

thumbnail
hover

Սպառնալիքներ բնապահպան բնակչին Երևանի կանաչ տարածքի...

Spread the love Երեկ, ինչպես հայտնեց ՞ԷկոԼուր՞ տեղեկատվական ՀԿ-ն, նրանք ահազանգ են ս...

Թողնել մեկնաբանություն