Հանրային և քաղծառայողների համար կիրականցվեն բնապահպանական թեմաներով դասընթացներ


Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հանրային և քաղծառայողների բնապահպանական թեմաներով դասընթացների մեկնարկի միջոցառում։

 Դասընթացների առաջին փուլում նախատեսվում է վերապատրաստել Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակցի։
Ողջույնի խոսքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտել է, որ դասընթացները նպատակաուղղված են մարդկային կենսական պահանջների և բնական միջավայրի միջև հավասարակշռության ապահովմանը։ Վերապատրաստումը կանցկացվի 11 մոդուլներով՝ կայուն քաղաքների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, շրջանաձև տնտեսության, բնապահպանական կառավարման, պատասխանատու սպառման և այլ թեմաների վերաբերյալ:
Իրինա Ղափլանյանը նաև նշել է, որ քաղաքում ապրելով,հաճախ մոռանում ենք, որ քաղաքը բարդ էկոհամակարգ է, որն օժտված չէ այն ինքնակարգավորման հատկություններով, որոնցով օժտված են բնական էկոհամակարգերը։ Օր օրի արդիական է դառնում «կանաչ» քաղաքի տեսլականը, որի իրականացման դեպքում, հնարավոր կլինի ապահովել ինքնակարգավորման կարևոր համակարգերը՝ կանաչ տարածքների ստեղծումը, օդի աղտոտվածության նվազեցումը, տրանսպորտի օպտիմալացումը ու էլեկտրատրանսպորտի ներմուծումը, կամ աղբի տեսակավորումն ու կայուն կառավարումը։

www.ecostimule.com


Attachments

Related Post

thumbnail
hover

Մաքուր պահենք մեր տունը

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել 14-ամյա Միքայել...

thumbnail
hover

Վերացնում ենք «թռիչքային ամոթ»-ը

NBC News– ը տեղեկացնում է, որ միջին ամերիկացիները ստեղծում են շուրջ 1 տոննա ած...

thumbnail
hover

Հայաստանը թափոնների արտադրությամբ վեցերորդ երկիրն է

USA Today– ը հրապարակել է մեկ շնչի հաշվով առավելագույնս թափոններ արտադրող երկ...

Թողնել մեկնաբանություն