Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և Ամուլսարի հանքերի մասին


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակման, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դադարեցման և Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: «Չի կարող որևէ միջազգային գործընկերոջ, ներդրողի շահն ավելի կարևոր լինել քան մեր երկրի, պետության և ժողովրդի շահը»։
Խոսելով Ամուլսարի և Թեղուտի խնդիրների մասին նա մասնավորապես նշեց․ «Մենք ասում ենք՝ մեզ պետք է փաստ և փաստարկ, որ Սևանի, Ջերմուկի և այլ ջրային համակարգի համար վտանգներ այդտեղ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, հավատացե՛ք մեր փաստաթղթերին: Իմիջիայլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հիմա ու՞մ հավատանք․․․
Հիշո՞ւմ եք, Թեղուտում ինչ էր տեղի ունենում, մարդիկ ասում էին՝ մի արեք, մի արեք: Հիմա Թեղուտում ինչ է կատարվում. Թեղուտը կանգնած է և պարզ չէ, թե ինչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, հիմա խնդիր կա և չգիտենք՝ այդ խնդիրը ոնց ենք լուծելու»:

Այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում, մեր տնտեսությունը եղել է հետևյալը. մենք մեր ընդերքը քանդել ենք, վաճառել, ասել ենք՝ արտահանում ենք: Ով ասես այդպես կարտահանի, մենք դա ենք ուզո՞ւմ:

«Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով: Մենք ուզում ենք կայուն տնտեսական աճի հիմքի վրա դնենք մեր երկիրը և ագրարային երկրից վերածենք բարձր տեխնոլոգիական երկրի, որտեղ աշխատանքը խրախուսվում է», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Աֆրիկայի առաջին ուղղահայաց անտառը

World Economic Forum –ը տեղեկացնում է, որ Եգիպտոսի անապատը հյուրընկալելու է Աֆրիկա մա...

thumbnail
hover

«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում»

ՀԿ Կենտրոնն օգոստոսի 17-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպում է «Ուտելի բ...

thumbnail
hover

Էկոլոգիապես մաքուր IKEA

World Economic Forum-ը տեղեկացնում է, որ մինչև 2030 թվականը IKEA-ն պլանավորում է օգտագործե...

Թողնել մեկնաբանություն