Լիդիան Արմենիան կասկածի տակ է դնում ջերմուկցիների ստորագրահավաքի հավաստիությունը

Spread the love

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է , որ 2019 թվականի մայիսի 2-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տարածել է «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերնագրով հայտարարությունը: Այս խնդրահարույց հայտարարությունը, ըստ ՀԲՃ-ի, պարունակում է տեղեկատվության մանիպուլացում և  հարուցում է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասին կասկածներ:

2018թ. աշնանը Ջերմուկ խոշորացված համայնքում կազմվել է «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» հանրագիր, որին միացել են համայնքի շուրջ 3000 անդամներ:

Ըստ օրենքի ՝ հանրագիրը կարող է հրապարակվել, եթե հանրագրի բոլոր մասնակիցները պաշտոնապես դեմ չեն այն հրապարակելուն: Ջերմուկցիների հանրագրի պարագայում ոչ բոլոր մասնակիցներն են համաձայնել հանրագրի հրապարակմանը, քանի որ այնտեղ առկա են ստորագրողների անձնական տվյալներ՝ հասցեներ ու հեռախոսահամարներ, որոնք երրորդ անձանց փոխանցելն իրավաչափ չէ:

Եթե «Լիդիան Արմենիա» -ի հրապարակումը հիմնված չէ կեղծ տվյալների վրա, ապա ակնհայտ է, որ մասնավոր շահագրգիռ ընկերության ձեռքում են հայտնվել մարդկանց անձնական տվյալներ:  ՀԲՃ-ն հարց է բարձրացնւոմ, թե որտեղից է ԼիդիանԱրմենիան տիրապետում իր հրապարակած տեղեկություններին և արդյոք դրանք ստացել է օրինական ճանապարհով:

ՀԲՃ-ն հորդորում է ՀՀ իրավապահ մարմիններին դիտարկել այս հայտարարությունը որպես ահազանգ առերևույթ հանցագործության մասին:

www.ecostimule.com

 

Related Post

thumbnail
hover

Խորհուրդներ քիչ արտանետումերով և ծախսերով վարելու...

Spread the loveEnergy Saving Trust-ի վարորդների վերապատրատման խորհրդատւ Բոբ Սեյնորի աշխատա...

thumbnail
hover

Էկոձողիիկներն արդեն հասանելի են

Spread the loveԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժն...

thumbnail
hover

Պինգվինների կայսր ցեղատեսակը վտանգված է

Spread the loveCNN-ը տեղեկացնում է, որ ըստ նոր զեկույցի՝ մեծությամբ աշխարհում երկրոր...

Թողնել մեկնաբանություն