Ուղղահայաց այգիների պայքարն օդի աղտոտվածության դեմ


Համաշխարհային տնտեսական ֆորումը տեղեկացնում է, որ Մեխիկոն նորարարական միջոց է գտել օդի աղտոտման դեմ պայքարելու համար: Քաղաքն ուղղահայաց այգիներ է կառուցել ծանր երթևեկությամբ ճանապարհների եզրին `օդը մաքրելու նպատակով: Յուրաքանչյուր այգի ծածկված է ավելի քան 2300 բույսերով, որոնք կլանում են աղտոտող նյութերը:

Ֆերնանդո Օրթիզ Մոնատերիոն, այգիները ստեղծած ընկերության՝ Via Verde-ի հիմնադիր և գլխավոր տնօրենը, ասում է, որ Մեխիկոյում երթևեկությունը մի փոքր սթրեսային և դժվար է բետոնի առկայության և խցանումների պատճառով: Բույսերի շնորհիվ մայրուղով մեքենա վարելն այժմ ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ստիպում է մարդկանց ժպտալ:

Նախաձեռնությունը օգտակար է ոչ միայն մաքուր օդի տեսանկյունից: Ֆետր գործվածքը, որում աճում են բույսերը, ամբողջությամբ պատրաստվում է վերամշակված պլաստմասե շշերից:

Մեխիկոնն ամեն ինչ անում է օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար, այդ թվում մեքենաներ արգելելը և հասարակական տրանսպորտում ներդրումներ կատարելը: Սակայն այն դեռևս ամենագերծանրաբեռնված քաղաքներից մեկն է:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Սևան-Երևան մայրուղին փակել են Սևանա լճի...

ԷկոԼուրը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների...

thumbnail
hover

Մինչև 2000 թվականը գրանցված մեքենաները արգելված...

Independent –ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը արգելել է մինչև 2000 թ. -ը գրա...

thumbnail
hover

Հոլանդական ընկերությունը հայտնաբերել է ներկման նոր...

Տեքստիլ արդյունաբերությունը սպառում է մեծ քանակությամբ ջուր և քիմիական նյո...

Թողնել մեկնաբանություն