«Սանիթեք»-ը ներողություն է խնդրել Երևանում հակասանիտարական վիճակի համար

Spread the love

Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Սանիթեք» ընկերությունն ընդունե է, որ մեղավոր է վերջին երեք ամիսներին Երևանում տիրող հակասանիտարական իրավիճակի համար և խոստանում է կարգավորել խնդիրը:

«Այո, մենք չենք կատարել մեր պայմանագրային պարտավորությունները, բայց պատասխանատվությունից չենք փախչում», – ասել է ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը: Նա վստահեցրել է, որ խնդիրը 100%-ով կլուծվի, երբ Նիդեռլանդներից աղբատար մեքենաները կտեղափոխվեն Երևան. «Անցած ամիս «Սանիթեք»-ն ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է արել 5 նոր աղբատար մեքենա գնելու համար, որոնք Երևանի ճանապարհին են արդեն և մոտակա երկու օրերն այստեղ կլինեն»։

Նիկոլաս Թավիլը  հերքել է լուրերն այն մասին, որ «Սանիթեք»-ի վատ աշխատանքը կապված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ. «Սանիթեքը» այս երկրում ներդրել է ավելի քան 14 միլիարդ դրամ և երբեք սաբոտաժի չի գնա ինչոր մեկի պատճառով։ Ոչ մի կապ չկա պարոն Մարգարյանի հրաժարականի և «Սանիթեքի» միջև»:

Նիկոլաս Թավիլը խոսել է նաև վնասների մասին` նշելով, որ Նուբարարշենի աղբանոցում մեքենաները վնասվում են, իսկ ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում դրա համար: Քաղաքապետարանի այն խոստումը, որ Նուբարաշենի աղբավայրը կարճ ժամանակում պատշաճ վիճակի է բերվելու, չի կատարվել։ Արդյունքում, ըստ Թավիլի, ընկերությունը 2014-ից մինչև այսօր 700 հազար դոլարի վնաս է կրել, 1000-ից ավելի աղբամաններ այրվել են, 2000-ը՝ վնասվել: «Եթե նույնիսկ մենք 700 նոր մեքենա բերենք, և աղբավայրը լինի նույն վիճակում, և մեր աղբամանները վառվեն ու վնասվեն, լինի դա «Սանիթեքը» թե ուրիշ կազմակերպություն, նույն խնդիրների է բախվելու, ինչ որ մենք», – նշել է Նիկոլաս Թավիլը։

«Սանիթեքը» ցանկություն ունի ևս 7 միլիոն եվրոյի ներդրումներ անել՝ փոխելով համակարգն ամբողջությամբ, ձեռք բերելով նոր ավտոպարկ, սակայն այդ ծրագրերը կյանքի կկոչվեն թե ոչ, պարզ կդառնա քաղաքապետի ընտրությունից հետո:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Բնապահպանության նախարարությունում քննարկում կանաչ տնտեսության խթանմանն...

Spread the love Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով ...

thumbnail
hover

Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և...

Spread the loveՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում հա...

thumbnail
hover

Սպառնալիքներ բնապահպան բնակչին Երևանի կանաչ տարածքի...

Spread the love Երեկ, ինչպես հայտնեց ՞ԷկոԼուր՞ տեղեկատվական ՀԿ-ն, նրանք ահազանգ են ս...

Թողնել մեկնաբանություն