Սպառնալիքներ բնապահպան բնակչին Երևանի կանաչ տարածքի պաշտպանության համար

Spread the love

Resident Received Threats for Protection of Green Area in Yerevan

Երեկ, ինչպես հայտնեց ՞ԷկոԼուր՞ տեղեկատվական ՀԿ-ն, նրանք ահազանգ են ստացել Երևանի բնակիչ բնասեր և թարգմանիչ Մերի Խաչատրյանից, որ Նոր Նորք վարչական շրջանի «Ջրվեժ-1» համատիրության նախագահը սպառնում է իրեն:

Ահազանգում նշված է. «Այսօր մեր Մայակ թաղամասի ութերորդ շենքի գազոնի մոտով անցնելիս` տեսա մի ցուցանակ։ Վրան գրված էր՝ վաճառվում է։ Վրան կար նաև բջջային համար։ Մտածելով, որ եթե գազոն է սեփականաշնորհվել, ապա դա ապօրինի է: Առանց այդ էլ մեր բակերում հանրային տարածքները շատ են պակասել. շարունակաբար վաճառվում կամ վարձակալվում են ու նրանցում եղած ծառերը հատվում: Մտա համատիրություն և գործավար կանանց հարցրեցի` արդյոք նրանք տեղյակ են, թե ոչ։ Նրանք պատասխանեցին, որ նրանց պարտավորությունն է միայն բնակարաններով զբաղվելը և ինքս կարող եմ ճշտել` զանգահարելով բջջային համարին։ Խնդրեցի միասին զանգենք քաղաքապետարան, թույլ չտվեցին` պատճառաբանելով, որ համատիրության հեռախոսը կարող է գրանցվել։ Ո՛չ տեսուչը, ո՛չ էլ նախագահը տեղում չէին։ Ապա պոկեցի ցուցանակը և նետեցի աղբամանը, որ տեսնող մարդիկ, հետիոտնները չմտածեն, որ կրկին հանրային տարածք է սեփականաշնորհվել։ Մի քանի ժամ հետո համատիրության նախագահը զանգեց ամուսնուս և ասաց, որ թաղայինը քրեական գործ է հարուցելու իմ դեմ անձնական գույքին վնաս տալու համար և գումար է պահանջելու, այլև, որ ցուցանակը դրված էր ութերորդ շենքում բնակարանի վաճառքի համար»:

՞ԷկոԼուրն՞ այս ահազանգն ուղղել է Երևանի քաղաքապետարանին` պարզելու «Ջրվեժ-1» համատիրության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև պարզելու, թե արդյոք վաճառքի ցուցանակը վերաբերում է բնակարանի, այլ ոչ կանաչ տարածքի վաճառքին:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Բնապահպանության նախարարությունում քննարկում կանաչ տնտեսության խթանմանն...

Spread the love Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով ...

thumbnail
hover

Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և...

Spread the loveՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում հա...

thumbnail
hover

«Սանիթեք»-ը ներողություն է խնդրել Երևանում հակասանիտարական...

Spread the love Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Սանիթեք» ընկերությունն ըն...

Թողնել մեկնաբանություն