Փենսիլվանիայում գործող ատոմակայանի փակումը


Նյու Յորք Թայմսը հայտնում է, որ Ամերիակի Միացյալ Նահանգների պատմության մեջ առևտրային ատոմակայանի ամենասարսափելի վթարից 40 տարի անց Three Mile Island-ը՝ Փենսիլվանիայում գործող միակ միջուկային ռեակտորը, շուտով կփակվի:

Աղետը տեղի է ունեցել 1979թ. -ի մարտի 28-ի վաղ առավոտյան, երբ ջրի պոմպերի աշխատանքը խափանվել է, և ռեակտորը սկսել է հարկ եղածից շատ տաքանալ:  

Three Mile Island-ի նման վթարները խոչընդոտում են միջուկային օբյեկտների աշխատանքները որպես մաքուր և անվտանգ ներկայացնելուն, չնայած որ դրանք չեն առաջացնում մոլորակը տաքացնող ջերմոցային գազեր:

Գործարանի սեփականատեր Exelon Generation-ը հայտնել է, որ այն կփակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Ընկերությունն ու աշխատակիցները պետությունից սուբսիդավորում էին ակնկալում, և երբ դա տեղի չունեցավ, մնում էր միայն փակել այն:

Ատոմակայանի փակումն իր հետ նոր խնդիրներ է բերում: Three Mile Island Alert- ի նախագահ էրիկ էփսթայնը նշել է, որ կղզում մաքրման աշխատանքներին պետք է առաջնահերթություն տրվի, ինչն էլ հնարավորություններ կստեղծի աշխատանքը կորցրած մարդկանց համար:

Three Mile Island- ի փակումից հետո վառելիքը կլցվի ջրավազանի մեջ, որից մի քանի տարի հետո կտեղափոխվի պահեստավորման չոր վայր, որտեղ էլ այն կարող է մնալ անորոշ ժամանակով կամ մինչև դաշնային կառավարութունը նյութի սեփականությունը կվերցնի իր վրա:

Իսկ կառույցին տարիներ են հարկավոր սառչելու համար, մինչև որ այն ապամոնտաժվելու համար անվտանգ կհամարվի:


Related Post

thumbnail
hover

Մաքուր պահենք մեր տունը

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել 14-ամյա Միքայել...

thumbnail
hover

Վերացնում ենք «թռիչքային ամոթ»-ը

NBC News– ը տեղեկացնում է, որ միջին ամերիկացիները ստեղծում են շուրջ 1 տոննա ած...

thumbnail
hover

Հայաստանը թափոնների արտադրությամբ վեցերորդ երկիրն է

USA Today– ը հրապարակել է մեկ շնչի հաշվով առավելագույնս թափոններ արտադրող երկ...

Թողնել մեկնաբանություն