Սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի, Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, նշելով, որ Հայաստանում թափոնները, լինեն դրանք հանքարդյունաբերական թե կենցաղային, պետք է ունենան անձնագիր: Ինչպես նախատեսված է, այն անհատ ձեռներեցները և իրավաբանական անձիք, ովքեր առաջացնում, մշակում, վերամշակում կամ օգտահանում են թափոններ, պետք է ներկայացնեն ռեեստրային գրանցման հաշվետվություն և ռեեստրային գրանցման թերթիկ բնապահպանության բնագավառում համապատասխան պետական կառավարման լիազորված մարմնին: Հակառակ դեպքում, սահմանված են տուգանքներ:
Leave us a comment
logged inYou must be to post a comment.