Օդից ջուր պատրաստող արևային վահանակները


Համաշխարհային տնտեսական համաժողովը հայտնում է մի նորաստեղծ ընկերության մասին, որն արտադրում է այնպիսի արևային վահանակներ, որոնք օդից մաքուր խմելու ջուր են ստեղծում: Zero Mass Water- ը արտադրում է արևային վահանակներ, որոնք օդից ջուր են մղում, զտում և դեպի ձեր տան ծորակն ուղղում: Source անունով հայտնի վահանակներն օգտագործում են արևի լույսը՝ ջրից գոլորշի կուտակելու համար: Այդ գոլորշին այնուհետև մանրէազերծվում է և վերածվում հեղուկի, որն էլ  պահվում է ձեր տան ծորակին  կապվող ջրամբարում:

2000 դոլարով (գումարած տեղադրման համար շուրջ 500 դոլար), Source կարող է օրական մոտ 2-3 լիտր ջուր տալ, ինչը համարժեք է 10  ջրի շշի:

Այժմ ընկերությունը նոր սենսոր ունի, որը թույլ է տալիս հաճախորդներին վերահսկել խմելու ջրի որակը և անվտանգությունը: Source վահանակի հաճախորդները ավելի քիչ են ծախսում, քան պլաստիկ շշերով ջուր ձեռք բերողները: Ավելին, Source վահանակները ծառայում են շուրջ 20 տարի:

Ընկերությունը իր տեխնոլոգիան ներկայացնում է որպես ջրի համաշխարհային ճգնաժամի լուծման միջոց:  Ճգնաժամի  պատճառով ավելի քան 2 միլիարդ մարդ մնացել է առանց անվտանգ խմելու ջրի:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Սևան-Երևան մայրուղին փակել են Սևանա լճի...

ԷկոԼուրը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների...

thumbnail
hover

Մինչև 2000 թվականը գրանցված մեքենաները արգելված...

Independent –ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը արգելել է մինչև 2000 թ. -ը գրա...

thumbnail
hover

Հոլանդական ընկերությունը հայտնաբերել է ներկման նոր...

Տեքստիլ արդյունաբերությունը սպառում է մեծ քանակությամբ ջուր և քիմիական նյո...

Թողնել մեկնաբանություն