Օդի աղտոտման հաղթահարման 6 հիմնական միջոցները


World Economic Forum-ն օդի աղտոտման հաղթահարման համար առաձնացրել է 6 հիմնական եղանակներ:

  1. Ավտոմեքենան տանը թողնելը, հասարակական տրանսպորտից կամ հեծանիվներից օգտվելը և պարզապես քայլելը կարևոր քայլեր են, որոնք մենք բոլորս կարող ենք կիրառել օդի աղտոտվածության դեմ պայքարում:
  2. Մսամթերքի և կաթնամթերքի օգտագործումը կրճատելը կարող է նվազեցնել կենդանական ծագում ունեցող ամոնիակի արտանետումները:
  3. Շրջանաձև տնտեսություն կիրառելը: Վերամշակել, վերականգնել, վերակառուցել այն ամենը, ինչ հնարավոր է՝ կանխելով աղբի թափոնների աղբավայր հասնելը կամ դրանց այրումը:
  4. Պարզ միջոցներ, ինչպիսիք են լույսերն  ու էլեկտրոնիկան, երբ դրանք չեն օգտագործվում և ավելի էներգաարդյունավետ սարքավորումներ ընտրելը կարող են օգնել նվազեցնել հանածո վառելիքի այրման անհրաժեշտությունը: Արևային վահանակները նույպես օգնում են նվազեցնել արտանետումները և սահմանափակել օդի աղտոտումը:
  5. Ձեր համայնքում ծառ տնկելը: Ծառերը զտում են թունավոր գազերը, փոշին և ծուխը:
  6. Տունը կանաչացնելը: Տնային բույսերը կլանում են կենցաղային արտադրանքներից առաջացած վնասակար քիմիական նյութերը:

Վերը նշված գաղափարները հեղափոխական չեն, սակայն դրանք ցույց են տալիս՝ ինչպես փոխելով մեր ամենօրյա սովորությունները կարող ենք նպաստել մեծ նպատակին հասնելուն:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Փոփոխություններ օրենսգրքում

Ապագան տեղեկացնում է, որ նախատեսվում է օրենսգրքում փոփոխություններ կատարել ...

thumbnail
hover

Համազգեստներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ իրենց  աշխատակիցներն այ...

thumbnail
hover

Իսկ դուք ութոտնուկ կուտեի՞ք

Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի` գիտնականների կարծիքով, ութոտնուկ...

Թողնել մեկնաբանություն