Հանրահավաք հանուն Ամուլսարի

Հայկական բնապահպանական ճակատն իր ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված միջոցառման մեջ նշում է, որ մայիսի 11-ին, ժամը 16:00 Ջերմուկում, Աջափնյակի «Տաքսիների կանգառ» հրապարակում տեղի կունենա Մեծ հանրահավաք հանուն Ամուլսարի փրկության: Նախքան հանրահավաքի սկսվելը, առավոտյան ժամը 09:30-ին Ջերմուկից խորհրդանշական ավտոերթ կմեկնարկի Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի։ 13:00 Արենի գյուղից կմեկնարկի ավտոերթ դեպի Ջերմուկ քաղաք: Երևանից և այլ բնակավայրերից միացողները կարող են իրենց մեքենաներով 12:30 լինել Արենիում և միանալ ավտոերթին:

 Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը: Գրեթե մեկ տարի անց մարդիկ կրկին դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

Մեքենա ունեցողներին խրախուսվում է գալ սեփական ավտոմեքենաներով և տեղեկացնել, թե որքան ազատ տեղեր ունեն՝ այլ մարդկանց վերցնելու համար: Ավտոբուսով եկողները պետք է ամրագրեն իրենց տեղերը։ Հեռախոսներ՝ 091309574, 095309574 կամ 093402849։ Էլ․ փոստ՝ armecofront@gmail.com

Հանրահավաքը և ավտոերթը կրում են խաղաղ բնույթ:

Կազմակերպիչ՝ Ջերմուկ համայնքի բնակիչներ:
Կոնտակտային հեռախոսահամար՝ 077 219 755։

Հորդրովում է պատրաստել ինքնաշեն պաստառներ, տեղեկացրել ընկերներին ու բարեկամներին: Վերցրնել ջուրը սնունդը արևից պաշտպանող միջոցներ և գլխարկ:

Ջերմուկցիների միջոցառման հղումը՝ https://web.facebook.com/events/620583578353958/

Երևանից միացողների համար միջոցառման հղումը՝ https://web.facebook.com/events/2346690982231145/

www.ecostimule.com

Attachments

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights