Մինչև 2000 թվականը գրանցված մեքենաները արգելված են Փարիզում

Independent –ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը արգելել է մինչև 2000 թ. -ը գրանցված ավտոմեքենաները՝ աղտոտման դեմ պայքարելու նպատակով:

Նոր օրենքը պահանջում է, որ բոլոր մեքենաներն ունենան 6 կատեգորիաներից  մեկին համապատասխանող կպչուն պիտակ՝ `նշելով մեքենայի գրանցման տարին, էներգիայի արդյունավետությունը և արտանետումների քանակը:

Ցանկացած դիզելային փոխադրամիջոց, որը դիմապակուն «5-աստիճան» կպչուն պիտակ ունի, ինչը նշանակում է, որ դրանք արտադրվել են 1997-ից 2000 թվականներին, չի թույլատրվում Փարիզի ճանապարհներին: Ֆրանսիայի 32 միլիոն ավտոմեքենաների մոտ վեց տոկոսը այս կատեգորիային է պատկանում: Այն մեքենաները, որոնք գրանցվել են մինչև 1997 թ.-ը և մինչև 2001 թվականի բեռնատարներն ու ավտոբուսները, լիովին արգելվում են երկուշաբթիից ուրբաթ օրերին 8-ից մինչև 8-ը ընկած ժամանակահատվածում:

Այս նոր օրենքը դժգոհություն է առաջացրել Փարիզի քաղաքացիների շրջանում, քանի որ, ըստ նրանց, այն նպատակաուղղված է միայն աղքատ քաղաքացիներին, ովքեր առանց այդ էլ պայքարում են և չեն կարողանում գնել նոր մեքենա:

Իրականում, Փարիզի իշխանությունները նաև կոչ էին արել մարդկանց, հնարավորության դեպքում, օգտվել հասարակական տրանսպորտից և առաջարկել Փարիզի ցանկացած ուղղությամբ մեկօրյա 3,60 եվրո արժողությամբ «աղտոտման տոմս»:

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված մի ուսումնասիրության համաձայն, տարեկան 48.000 մարդ մահանում է օդի աղտոտվածության հետ կապված շնչառական խնդիրների պատճառով: Ֆրանսիայում ասթմայի և ալերգիայի խորհրդատու պրոֆեսոր Ջոսելին Ջասթը նշում է, որ աստիժանաբար աճում է ասթմայով և ալերգիայով տառապող երեխաների թիվը: Եվ պատճառը աղտոտված օդն է:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights