Ջերմուկի առողջարանների փակվելը և Ամուլսարի «քաղաքական» ծրագիրը

Hraparak.am-ի հաղորդմամբ, Ջերմուկ քաղաքի ամենահին առողջարաններից մեկը՝«Ջերմուկ-Մոսկվա»-ն  սեպտեմբերի 1- ից փակվելու է: Առողջարանի պնդմամբ իրենք վերանորոգման աշխանանքներ են սկսում, սակայն, ըստ կայքի, առողջարանի տարածքը հատկացվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին, որն իրականացնելու է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը: Սա միակ առողջարանը չէ, որ կանգնած է փակման վտանգի առաջ: Ավելի վաղ մի շարք գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ  արտահայտել են իրենց մտահոգությունը կապված Ջերմուկ առողջարանային կենտրոնի ոնչնչացման հետ: Սակայն «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ Ջերմուկը նախագծի ազդեցության գոտում չէ: Ուշագրավ է, որ Ամուլսարի նախագիծը չէր արժանացել Ջերմուկի ավագանու հավանությանը: Վերջինս նամակ էր ուղղել կառավարությանը ՝ նշելով, որ նման հանքարդյունաբերական օբյեկտը անպայման բացասաբար կանրադառնա Ջերմուկի բրենդի վրա:

  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը սույն թվականի օգոստոսի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը քաղաքական որոշում է, որը ոչ մի հիմնավորում չունի, որովհետև կայանում է ինչ-որ պայմանավորվածության հիման վրա: «Եվ մենք այստեղ կարող ենք ստույգ տեսնել՝ ովքեր են այդ խոշոր քաղաքական խաղացողները: Իհարկե, դա Միջազգային ֆինանսական կորպորացիան  (IFC) է և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որոնք «Lydian International» ընկերության բաժնետերերն են»,- ավելացրեց տիկին Զառաֆյանը: Նա նաև ընդգծեց, որ ծրագրի վերաբերյալ որոշման կայացման ժամանակ հաշվի չեն առնվել անկախ փորձագետների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարությանն առընթեր մարմինների բոլոր բացասական կարծիքները:

            Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը թվարկեց Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշումները, որոնք նպաստել են Ամուլսարի ծրագրի իրագործմանը՝ կոչ անելով հատկապես Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի բնակիչներին չլինել անտարբեր, ոտքի կանգնել այս ծրագրի դեմ և դիմել վճռական քայլերի:

www.ecostimule.com

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights