Քրեական գործ՝ ապօրինի ընդերքօգտագործման փաստով

Հետքը հայտնում է, որ քիչ առաջ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Խոսքը Մեղրասարի ոսկու հանքավայրի մասին է, որի ընդերքօգտագործման իրավունքը 2014-ին ստացել է «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն: Ընկերության սեփականատերերից են Հայաստանի երկու վարչապետների՝ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրոք խորհրդական եղած Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները, որոնք միասին 48,8 % բաժնեմաս ունեն ընկերությունում: Մնացած 50,2 տոկոսը ռուսական երկու ընկերություններին է պատկատում:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2017թ․ արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, և դրանում պարփակված օգտակար հանածոներին:

Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչություն:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights