Ամուլսարի ծրագիրը և դրա շուրջ իրարանցումը


«Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրս կենտրոնը» դիմել էր Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Ինթերնեշընլ»-ին, որպեսզի նա պատասխանի բնապահպանների նախաձեռնած ստորագրահավաքի (http://chn.ge/2dnNKIr) պահանջներին, սակայն պատասխան չի ստացել: Կազմակերպությունը նաև պատասխանելու էր հրավիրել “Resource Capital Funds”-ին և “Orion Mine Finance”-ին, սակայն նրանք ևս չեն արձագանքել:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը 2014 թ. ՀՀ կառավարության կողմից ստացել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքն ու ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը, հայտարարում է, որ իր գործունեությունն իրականացնում է միջազգային լավագույն փորձի համաձայն և IFC և ՎԶԵԲ կատարողական չափանիշների և պահանջների շրջանակներում: Սակայն բնապահպանները համոզված են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը մեծ սպառնալիք է Հայաստանի համար և շարունակում են ահազանգել: Օրերս նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքի կազմակերպողները բնապահպանական 19 կազմակերպություններ են, որոնք ներկայացրել են ծրագրի մանրամասները և վտանգները:

www.ecostimule.com


Leave us a comment