«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Արևիկ» ազգային պարկում նախատեսում է տնկել 4.26 հեկտար անտառ
ԻՆչպես տեղեկացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պատվերով «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի տարածքում նախատեսվում է տնկել 4.26 հեկտար անտառ: Անտառը պետք է տնկվի Բողաքար գետի ափին հարող տարածքում: Անտառապատման աշխատանքների կատարողը «Կանաչ Դիզայն» ՍՊԸ-ն է: Այսպիսով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը պետք է փոխհատուցի «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գիծ և համապատասխան ենթակայան» […]
