Վերամշակումըմի գործընթաց է, որ վերափոխում է թափոնների նյութերը նոր արտադրանքի, միառժամանակ կանխելով պոտենցիալ օգտակար նյութերի թափոնները, նվազեցնելով էներգիայի օգտագործումը, օդի եւ ջրի աղտոտումը: Օրինակ, օգտագործված գրասենյակային թուղթը կարող է վերածվել նոր գրասենյակային թղթի, կամ օգտագործված փրփրած պոլիպրոպիլենը` նոր պոլիպրոպիլենի:
Կոմպոստացումը, որն օրգանական թափոնների նյութերի վերամշակման գործընթացն է բերրի հողի համար որպես կոմպոստ (պարարտանյութ), վերադարձնում է սնուցիչները հողին, որպեսզի շարունակի կյանքի շրջանառությունը: Ավարտված կոմպոստը նման է հողին. մուգ շագանակագույն է, փխրուն և անտառային հոտ ունի:
Ի՞նչնէկոմպոստացվում
Կոմպոստացնելը այնքան դժվար չէ, որքան կարծում ենք: Եթե դա սննդային կամ սննդի հետ կապված թղթի արտադրանք է, այն կարող է գնալ «կանաչ աղբարկղ»: Քանի որ պլաստիկ չնչին բաները, բաժակի կափարիչները եւ այլ պլաստիկ զանգվածները չեն կոմպոստացվում, հարկավոր է մի պահ ժամանակ տրամադրել և առանձնացնել այս կտորները իրենց գործընկեր թղթային արտադրանքից: Մանրացնելը միշտ չէ որ հեշտ է, բայց այս պարագայում դա անելը ճիշտ է: Երբ «կանաչ աղբարկղ» սկսում է փչանալ չափից շատ չկոմպոստացվող պլաստիկ զանգվածի հետ, մենք ստիպված ենք ամբողջը դեն նետել աղբը:
Սա ներառում է թղթե թիթեղները, թղթից սուրճի բաժակները եւ «ԲԻՈ-պլաստմասսա»-ն, որը նման է պլաստիկ զանգվածի, բայց պատրաստված է եգիպտացորենից, սոյայից, կարտոֆիլից կամ այլ օրգանական նյութերից: