«Էկոլուր» ՀԿ-ն մեզ տեղեկացնում է, որ Կլիմայի ներդրումային հիմնադրամը 40 միլիոն դոլլար դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եվ էներգախնայողության հիմնադրամին (R2E2) վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում: Էկոլուրի հետ Իր հարցազրույցում R2E2 հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշել է, որ այդ դրամաշնորհը պետք է ուղղվի ծրագրի 3 հիմնական բաղադրիչների իրականացմանը՝
երկրաջերմային էներգիայի զարգացմանը, որը Հայաստանում առաջին անգամ է իրականացվում,
արևային էներգիայի զարգացմանը ավելի արդյունաբերական մաշտաբի կայանների կառուցման տեսքով
արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի օգտագործմանը
Թամարա Բաբայանի խոսքով՝ պետք է մեծացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և էներգետիկ անկախությունը, հաշվի առնելով, որ նույնիսկ այդ մեկ երրորդ գազը կամ ուրանը ատոմակայանի համար նույնպես ներկրվող են: Պետք է աշխատել եղած մաքուրը փոխարինել ավելի կատարյալով, ավելի արդյունավետ օգտագերծել սեփական ռեսուրսները: Ինչպես տիկին Բաբայանն է ասում, հիմնականում մեր շենքերի մեծ մասը գտնվում է ոչ լավ վիճակում էներգետիկ օգտագործման առումով: Ունենք մեծ կորուստներ և կարող ենք կրճատել այդ կորուստները էներգաարդյունավետության հաշվին: