Կանաչ Ճանապարհ պատշգամբի փոխարեն

Լիզ Էվը իր` պատշգամբի փոխարեն առաջարկվող ա\"pathway\"յլընտրանքի մասին հոդվածում, պատմում է հրաշալի կանաչ ճանապարհի մասին, որն ընդգրկում է նույնիսկ շենքի սահմաններից մեծ տարածք: «Zalewski Architecture Group»ստեղծել է այնպիսի արահետ, որը նոր գաղափար է պատշգամբանման տարածքի համար: Արահետը հրավիրում է բնակիչներին դուրս գալ պատշգամբի դռնից այս կողմ եւ զբոսնել  խոտածածկ ուղիով, որը ավելի բարձր է, քան սովորական բակը` ավելացնելով սովորական չօգտագործվող տարածքում երևակայության հնչերանգ:

Այսպիսի արահետով դիզայները ոգեշնչվել է ամառային մի տաք օր, երբ նա նստած է եղել իր գրասենյակի երրորդ հարկում, երբ բակը թվում էր շատ հեռու: Գոյություն ունեցող տխուր բակն է հենց օգնում ստանալու ֆանտաստիկ տեղ ստեղծելու մի գաղափար, որը կապահովի մուտք դեպի կանաչ տարածքներ առանց ցած իջնելու:

 Արահետը առաջարկում է հանգստի մի քանի րոպե և հնարավորություն փոխելու ձեր տեսակետը: Ինչպես նշում է հեղինակը, դուք կարող եք աշխատանքի ընթացքում թողնել ձեր գործը, դուրս գալ գրասենյակից և քայլել օդում գոյություն ունեցող այս խոտածածկ տարածքով, հասնել նույնիսկ հարևան գրասենյակ: Կառուցվածքի նման ձևը նախատեսված է խրախուսելու համար թե՛ զվարճանքը, և թե՛ ուսումնասիրությունը:

Տեղակայումը եւ հենարանի ստեղծումը իրականացվում է տան չորս պատերի բարակ լարերի օգնությամբ: Այսպիսով` ճանախարհի լայնությունը 80 սմ է, որի շնորհիվ նվազում է ճանապարհի գցած ստվերը ներքևի հարևան տան վրա: Ներքևում` կոր փայլուն մետաղի օգնությամբ, ճանապարհը երևում է նույնիսկ ավելի նեղ քան այն իրականում կա: Դա հաճելի գաղափար է, բայց արդյոք վերևի հարկերում բնակվողները ունեն իրենց սեփական երկնային քայլուղիների կարիքը: Մենք պետք է մտածենք, արդյոք մենք պատրաստ ենք համագործակցել հարևանների հետ եւ ստեղծել նոր կոմունալ պարտեզ այս ճանապարհով:

 www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart