Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ծանր հետևանքները

 

\"14117890_1292324714140923_7679765089664146688_n\"Համահայկական բնապահպանական ճակատն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ կան  չհաստատված տեղեկություններ, այն մասին,որ Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ Հանքավայրի պաշարներն ու պղնձի և մոլիբդենի պարունակությունները հանքաքարում մի քանի տարի առաջ հաստատվածից ավելի պակաս են։ Պղնձի միջազգային գների կտրուկ նվազման պատճառով Վալլեքս ՓԲԸ-ի ֆինանսական խնդիրները քողարկելու համար գրեթե 2 անգամով ավելացրել է հանքաքարի վերամշակման ծավալները՝ առանց դրա թույլտվությունն ունենալու։ Ծավալների ավելացումը հանգեցրել է նրան, որ պոչամբարային տնտեսությունը չի ապահովում ջրի շրջանառու համակարգի բնականոն աշխատանքը , իսկ պոչանքներն էլ պարբերաբար լցվում են Շնող գետը՝ աղտոտելով նրա ջրերը ծանր և վտանգավոր մետաղներով և քիմիական միացություններով։

www.ecostimule.com

 

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart