Oդի աղտոտվածության վերաբերյալ նոր ուսումնասիրությունը

\"pollution\"The Guardian լրատվականը տեղեկացնում է նոր ուսումնասիրության մասին, որը սահմանում է օդի աղտոտվածությունը որպես «աշխարհի միակ ամենամեծ սպառնալիքը շրջակա միջավայրին և մարդու առողջությանը»: Բջջային կապի աշտարակների միջոցով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրողներին հնարավորություն է տալիս պատկերել միլիոնավոր նյույորքցիների տեղաշարժը 120 օրերի ընթացքում: Հատուկ բանաձևի միջոցով նրանք կազմում են բնակչության խտությունը և աղտոտվածության աստիճանը տեսնելու համար, թե ինչպես է պինդ մասնիկների  /PM 2.5/ (օդով տեղափոխվող մասնիկ, որը կապված է մի շարք հիվանդությունների հետ) ազդեցությունը մարդկանց վրա տարբերվում կախված նրանից, թե որտեղ են իրենք սովորաբար հավաքվում օրվա ընթացքում ի տարբերություն այլ ուսումնասիրությունների, որոնք հետազոտում  են աղտոտվածության  ազդեցությունն ըստ բնակության վայրի:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենտրոնական մասի և ստորին Մանհեթենի տարածքները, ունելալով պինդ մասնիկների  /PM 2.5/ մակարդակի ամենաբարձր ցուցիչներից մեկը, մարդկանց ավելի շատ ազդեցության են ենթարկում օրվա ընթացքում, մինչդեռ հարավային Բրուքլինը՝ գիշերը, երբ մարդիկ աշխատանքից վերադառնում են: 

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ օդի աղտոտվածության պատճառով տարեկան  մահանում է մոտավորապես 7 միլիոն մարդ, որից 200,000-ը՝ ԱՄՆ-ի մեքենաների, բեռնատարների և այլ տրանսպորտային միջոցների արտանետված գազերի հետևանքով: Պինդ մասնիկները  /PM 2.5/, մարդու մազից 30 անգամ լայնությամբ փոքր լինելով,  կարող է խորացնել ասթման և սրտի հիվանդությունները:

Նյու Յորքում կատարված ուսումնասիրությունը բացահայտել է, որ պինդ մասնիկների  /PM 2.5/ տարեկան միջին աստիճանը  նվազել է 16% -ով մինչև 2014 թվականը, սակայն դեռ վտագավոր է մեծահասակների, երեխաների և առողջական խնդիրներ ունեցողների համար:

Նյու Յորքի քաղաքապետի խոսնակ Բիլլ դը Բլասիոն հայտարարել է, որ իրենք նպատակ են դրել մինչև 2030 թվականը Նյու Յորքը դարձնել ԱՄՆ-ի ամենամաքուր օդն ունեցող քաղաքը՝ էլեկտրական ավտոմեքենաներ ավելացնլու և կառույցներն ավելի էներգաարդյունավետ դարձնելու միջոցով

https://www.theguardian.com/environment/2016/aug/24/air-pollution-dangers-flawed-research-new-york-study

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart