Մինեսոտայում քիմիական նյութերի խիստ սահմանափակումներ են

\"\"The guardian ի համաձայն՝ Մինեսոտայի նահանգապետը խիստ սահմանափակումներ է կիրառել մեղուներին վնասող գյուղատնտեսական թունաքիմիկատների հարցում: Նահանգապետ Մարկ Դեյթոնը օրենք է սահմանել, ըստ որի ֆերմերները պետք է արդարացնեն նեոնիկոտինոիդ կոչվող թունաքիմիկատների օգտագործումը: Այս գործընթացի չափորոշիչները դեռ որոշված չեն:

Երեք տասնամյակ է, որ մեղրատու մեղուների թիվը նվազում է ԱՄՆ-ում: Գյուղատնտեսության  բաժինը ուսումնասիրություն է կատարել ավելի քան 20,000 մեղվաբույծների շրջանում՝ պարզելով, որ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով 8 տոկոսով ավելի քիչ մեղվաընտանիքներ կան, քան դրանից մեկ տարի առաջ:

ԱՄՆ-ի մի ակտիվիստական խմբի կազմակերպիչ Լեքս Հորանը նշել է, որ Մինեսոտան ազգային առաջատար է դարձել փոշոտողներին պաշտպանելու հարցում:

Նեոնիկոտինոիդը լայն կիրառություն ունի ամբողջ աշխարհում մշակաբույսերի աճեցման մեջ, սակայն ապացուցվել է, որ այն վնասակար է մեղուների որոշ տեսակների համար, մասնավորապես առևտրային նպատակով բուծվող մեղրատու մեղուների և իշամեղուների համար:

Մինեսոտայի համալսարանի գյուղատնտես Սեֆ Նեյվը նշել է, որ թունաքիմիկատների վերացումը նշանակում է, որ ֆերմերները միջատներին  վերացնելու համար կօգտագործեն քիմիական նյութերի ավելի փոքր չափաբաժիններ, ինչն էլ հնարավորություն կտա վնասատուներին սովորել այդ նյութերին:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart