Ինչպես հայտնում է Հայկական բնապահպանական ճակատն իր ֆեյսբուքյան էջում, Հայաստանի արդեն 5-րդ համայնքի (Եղեգնաձոր, Արենի, Նոյեմբերյան, Գլաձոր, Ջերմուկ)բնակիչները ստորագրությամբ հանրագիր են ներկայացրել ՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ Համայնքների ավագանիների գումարած արտահերթ նիստերում միաձայն հավանություն է տրվել հանրագրին: Բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից խնդրում և պահանջում են․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի իրենց համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար իրենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին: