2 միլիոն ֆունտն այժմ հասանելի է բեռնատար Էլեկտրական հեծանիվների համար

\"\"Սույն թվականի ապրիլի 1-ից Էներջի Սեյիվինգ Թրասթը խրախուսում է Տրանսպորտի վարչության կողմից ստեղծված 2 միլիոն ֆունտ արժողությամբ նոր հիմնադրամի հայտադիմումները: Հիմնադրամն օգնելու է ընկերություններին ներդրումներ կատարել բեռնատար էլեկտրական հեծանիվների ոլորտում:

Բեռնատար էլեկտրական հեծանիվների դրամաշնորհը հասանելի է Անգլիայում գործող սահմանափակ ընկերությունների, եզակի առևտրականների,  բարեգործական և շահույթ չհետապնդող կազմակերպությունների: Հիմնադրամ ստեղծելու միտքն առաջացավ, քանզի աճող հետաքրքրասիրություն էր նկատվում էլեկտրական հեծանիվների նկատմամբ, որոնք հեշտացնում են կարճ տարածքների համար առաքումերը այդ տեխնոլոգիան կիրառող սուպերմարկետների շրջանում:

Ըստ Էներջի Սեյիվնգ Թրասթի ղեկավար Մեթյու Իսթվուդի՝ աջակցումը բեռնատար էլեկտրական հեծանիվների հիմադրամին դրական քայլ է տեղական օդի որակի բարելավման, ճանապարհային երթևեկության խափանման հաղթահարման և տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար: Դիմորդները որպես դրամաշնորհ կարող են ստանալ նոր բեռնատար էլեկտրական հեծանիվի արժեքի մինչև 20% ֆինանսավորում մինչև 1000 ֆունտ արժողությամբ հեծանիվ ձեռք բերելու դեպքում:

Ֆինանսավորման հայտադիմումները կգնահատվեն հայտերի ստացման հերթականության կարգով:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart