BBC— ն տեղեկացնում է, որ Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի բնակիչներն ունեն կենցաղային աղբի վերամշակման յուրօրինակ մեթոդ: Այն բավական վաղ է բավարարել 2020 թ. -ի ԵՄ-ի 50% վերամշակման ծրագրի պահանջները: Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները ստորագրել են յոթ տոպրակների վերամշակման սխեման, որը օգտագործում է գունային կոդի համակարգը: Համակարգի համաձայն՝ նյութերը դասավորված են ըստ գույների`
Ստվարաթուղթ-դեղին
Պլաստիկ՝կարմիր
Կտորեղեն՝ վարդագույն
Թերթեր `կապույտ
Սնունդ՝կանաչ
Մետաղ՝ դարչնագույն
Այն իրերը, որոնք վերամշակման ենթակա չեն, օրինակ՝ օգտագործված անձեռոցիկները կամ տակդիրները՝ սպիտակ տոպրակի մեջ են. դրանք այրվում են՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
Ահա՝ ինչպես է աշխատում համակարգը. տոպրակներն իրար խառնված հայտնվում են վերամշակման գործարանում, բայց վառ գույների շնորհիվ սկաներները կարողանում են արդյունավետ կերպով դրանք առանձնացնել: Տոպրակները սորտավորվում են մետաղական բեռնարկղերի մեջ: Կանաչ տոպրակներում սննդի թափոնները տեղում մշակվում են `բիոգազ ստանալու համար, որը քաղաքային ավտոբուսներին էներգիայով է ապահովում: Մնացած տոպրակների պարունակությունը կոմպակտավորովում է վերամշակման համար: Պլաստիկ տոպրակներն իրենք էլ են վերամշակվում:
Այս համակարգը երկու շաբաթը մեկ միայն մեկ անգամ աղբահավաք է պահանջում, որը կրճատում է երթևեկության խափանումն ու աղտոտումը:
