Վաղը՝ օգոստոսի 7-ին, 11:00-ից 16:00-ը «Աժդահակ Բնապահպանական կենտրոն» ՀԿ-ն Արևելյան Համագործակցության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում անցկացնելու է մեկօրյա դասընթաց Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարման և նվազեցման վերաբերյալ:
Դասընթացի շրջանակներում կներկայացվի շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցությունը, մասնակիցները կսովորեն ինչպես ճիշտ տարբերակել և տեսակավորել թափոնները, ինչպես նաև կներկայացվի ՀՀ-ում թափոնների կառավարման և վերամշակման բոլոր հնարավորությունները:
Դասընթացը վարելու են՝
«Էկո Աղբ» հասարակական կազմակերպության հիմնադիր, ֆիզիկոս Հռիփսիմե Մկրտչյանը,
«Բնասերներ» խմբի ղեկավար, կենսաֆիզիկ, մանկավարժ Նարինե Փիլոյանը:

