«Նահատակի» պոչամբարը շուտով կփակվի՞

4rd.am-ը հայտնում է՝ այն փաստը, որ «Նահատակ» պոչամբար այլևս պոչանք չի լցվում, չի համապատասխանում իրրականությանը: Այս համոզմանն է Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության» կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը: Նա եղել է տեղում և համոզվել, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» թունավոր նյութերը շարունակվում են այնտեղ լցվել:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե մեկ-երկու ամիս հետո «Նահատակ» պոչամբարը կփակվի: Մի քանի անգամ արդեն հայտարարված վերջնաժամկետը լրացել է, բայց պոչամբարում շարունակվում են վնասակար թափոններ կուտակվել:

Ախթալայի կոմբինատի «Նահատակ» պոչամբարը գործում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների տարածքում և տեղացիների համար լուրջ խնդիրներ է առաջացնում:

Դուլգարյանի խոսքով` այն անմիջապես համայնքը սնող ջրի աղբյուրի մոտ է, արդեն ծածկել է աղբյուրը, տարածքի բնակիչները բողոքում են նաև հիվանդություններից: Պոչամբարը նաև ցանկապատված չէ, այդ տարածքում արածում են կենդանիները, իսկ մարդիկ էլ՝ օգտվում են այդ կաթնամթերքից:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը հերթական անգամ հուսադրում է այրումցիներին՝ պնդելով, որ կառուցվում է գործարանի պոչերի չորացման և հարստացման արտադրամաս, որը մոտ 70 տոկոսով կնվազեցնի շրջակա միջավայրին հասցրած վնասը:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart