Մեկ տարվա ընթացքում Հայաստանում առաջանում է շուրջ 17.2 հազար տոննա բանեցված անվադող, որոնք հիմնականում այրվում են ջերմոցներում, թաղվում են պոչամբարներում կամ ոչ արտոնված կարգով հայտնվում են աղբավայրերում:
2014 թվականից ի վեր Հայաստանում գործում է «ԱՄ-Էսկա» ընկերությունը, որը զբաղվում է անվադողերի վերամշակմամբ, որի արդյունքում ստացվում է տեխնիկական ածխածին, դիզելային վառելիք և մետաղաջարդ: Ընկերությունը նաև վերամշակում է բանեցված յուղեր, պլաստիկ թափոններ, տոպրակներ, տարաներ (պոլիէթիլեն), քարթրիջներ, ֆայլեր և այլ գրասենյականին պինդ թափոններ, գովազդային բաններներ (պոլիպրոպիլեն), կենցաղային տեխնիկա (պոլիստիրոլ):
Ընկերությունն ունի ավելի քան 15 հավաքագրման կետեր Երևանում և մայրաքաղաքի հարակից բնակավայրերում:
«ԱՄ-Էսկա»-ն հայտնում է, որ բանեցված անվադողերի բացօթյա և ջրային միջավայրում
կուտակումը/պահումը և թաղումը, ինչպես նաև այրումը խիստ վնասակար ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, բերում են մի շարք բնապահպանական խնդիրների: Թաղված անվադողերը պահանջում են 100-300 տարի քայքայվելու համար: Այդ իսկ պատճառով ընկերությունը կիրառում է միայն անվտագ մեթդներ՝ աղտոտումից խուսափելու նպատակով:

