Սև ութբաթի գնումների իրական արժեքը

Euronews.com- ը տեղեկացնում է, որ 2018-ինՍև ութբաթին ռեկորդ է սահմանել՝ միայն առցանց վաճառքի վրա ծախսելով 5 միլիարդ ֆունտ: Սև ութբաթին հայտնի է ծիծաղելի զեղչերով:

Քանի որ աշխարհը գերսպառման տեսակետից աստիճանաբար ավելի գիտակցված է դառնում և շարժվում է դեպի  ավելի քիչ գնումներ կատարելը, մի քանի ապրանքանիշներ ընդհանրապես դուրս են գալիս Սև ութբաթի զեղչերից: Նման արշավներից մեկը, որը կոչվում է «Ուրբաթը դարձյալ կանաչ դաձնենք» կոլեկտիվն է, որ մարդկանց խրախուսում է տեսնել՝ ինչ իրեր իրենք արդեն իսկ ունեն իրենց զգեստապահարաններում, որոնք հնարավոր է  վերամշակել կամ նորից օգտագործել գնելու փոխարեն: Ֆրանսիական ապրանքանիշ Faguo-ի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը 450 այլ մանրածախ վաճառողներ է հավաքել՝ խոստանալով ձեռնպահ մնալ վաճառքի խոշոր իրադարձությանը մասնակցելուց:

Ըստ Fashion Revolution (FR)-ի՝ «չափազանց զեղչային մշակույթ»-ը խրախուսում է ապրանքանիշերին չափազանց շատ արտադրել, քանի որ նրանք գիտեն, որ կկարողանան վաճառել ապրանքըտոնական շրջանի գալուն պես: Առհասարակ, ընկերությունները պլանավորում են արտադրել չափազանց շատ՝ յուրաքանչյուր հնարավոր հաճախորդին գրավելու հույսով: Այնուհետև նրանք ձերբազատվում են այն ամենից, ինչ չեն վաճառում` դրանք աղբը թափելով, նվիրաբերելով կամ զանգվածաբար ցածր գնով վաճառելով:

Fashion Revolution-ի հիմնադիր Somers-ն ասում է, որ երբ մարդիկ գնում են այդ թվացյալ լավ գործարքներով, դրանով ապրանքանիշերին ցույց են տալիս, որ լավ է չափից շատ արտադրելը: Արդյունքում մարդիկ վճարում են արտաքին արժեքը, այսինքն՝ էժան հագուստի ոչ կայուն սպառման և արտադրության իրական գինը, որը հիմնված է հումքի, աշխատողների և շրջակա միջավայրի շահագործման վրա:

Այսպիսով, Fashion Revolution- ը խնդրում է այս Սև ուրբաթ տարբերվել և նվիրաբերել իրենց գործին: Քանի որ նրանք առաջ են մղում գերսպառման մերժումը, քարոզարշավը խնդրում է, որ մարդիկ փոխարենը նվիրատվություն անեն, որպեսզի օգնեն հզորացնել քաղաքացիներին և ապրանքանիշերին:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart