էներգաարդյունավետ նոր լուծումներ Լոռու մարզում

ՄԶծ և ԳԷՀ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության օժանդակությամբ և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի տեխնիկական աջակցությամբ Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնի համայնքներում շրջակա անտառային էկոհամակարգերի վրա ճնշումը թուլացնելու նպատակով ներդրվել են էներգաարդյունավետ լուծումներ։
Գազաֆիկացում չունեցող Ձորագյուղ համայնքի նախակրթարանի և դպրոցի վառելափայտով ջեռուցման համակարգերը փոխարինվել են արևային մարտկոցներով և արևային ջրատաքացուցիչներով։
Ծրագրի շրջանակներում մշակված և փորձարկված էներգաարդյունավետ վառարանները ներդրվել են Վահագնի համայնքում։ Դրանք 25-30 տոկոսով կրճատում են վառելափայտի օգտագործումը։ Այս վառարանների օգտագործման շնորհիվ Նոյեմբերյանի տարածաշրջանում 2018-2019 թթ. ջեռուցման սեզոնին 240 տնային տնտեսություններ խնայել են շուրջ 500մ3 վառելափայտ։

Նկարի աղբյուրը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքէջից

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart