Եկե՜ք, ամեն օրը դարձնենք մոլորակի օր

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավիրում շրջակա միջավայրի վրա և խրախուսում է կանաչ ապագա։ Ամեն տարի այս օրը ավելի քան 190 երկրներում մոտ 1 միլիարդ անհատներ քայլեր են ձեռնարկում կլիմայական ճգնաժամի մասին իրազեկությունը բարձրացնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու համար։

Երկրի օրվա բոլոր գործողությունները նպատակ ունեն բարձրացնել բնապահպանական գրագիտությունը և համախմբել մարդկանց՝ լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անտառահատումը, կենսաբազմազանության կորուստը, թափոնների կառավարումը և այլն։

Այս տարի Հայաստանում տեղի ունեցավ Cleen & Green Fest-ը, որի ընթացքում Երևանից հավաքվեց ավելի քան 1տոննա աղբ ։

https://youtu.be/gvqkoh6NoM8

Փառատոնին մասնակցում էին նաև անհատներ և ընկերություններ, որոնք շատ տարբեր եղանակներով զբաղվում են թափոնների կառավարմամբ ։ Եվ իհարկե մենք նույնպես մասնակցում էինք այս փառատոնին։

 EcoStimule-ը ընկերությունը ցույց տվեց և սովորեցրեց վերամշակման վարպետության դաս դեկուպաժ տեխնիկայով և թե ինչպես կարող ենք թափոններին երկրորդ կյանք տալ։ Օրինակ՝ պատրաստեցինք ապակյա տարաններից հետաքրքիր զարդարանք տան համար։

\"\"
\"\"

Եթե դուք էլ եք ուզում մասնակցել վերամշակման վարպետության դասերին, ապա շտապեք !

Տեղերը և ժամկետը սահմանափակ են։

Միացե՜ք մեր կանաչ լսարանին:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart