ՍՆՆԴԻ ՇԱՐԺՈՒՄ

\"ecofood\"

Ինչպես տեղեկացնում է Գրինփիս Ինթերնեյշնլը, ներկայիս սննդի համակարգը խախտված է: Սրա պատճառը թունաքիմիկատներն են, որոնք իրականում անհրաժեշտ չեն սննդամթերք արտադրելու համար:  Արդյունաբերական եւ քիմիական սննդի ինտենսիվ արտադրությունը ազդում է մարդկանց վրա, ֆերմերների, մոլորակի, ինչպես նաև կենդանիների վրա: Իրականում էկոլոգիական վնասատուների կառավարումը հաջողությամբ իրականացվում է ամբողջ աշխարհում, բայց այս քիմիկատները մեծ ազդեցություն ունեն մեր առողջության համար: Ներկայումս` մեր առօրյա կյանքում, մենք ենթարկվում ենք թունավոր քիմիկատների կոկտեյլի ազդեցությանը, որն անհնար է գնահատել: Թունաքիմիկատների ազդեցությունը առավել խոցելի է ֆերմերների համար, ովքեր պարբերաբար նրանց հետ շփման  մեջ են: Մույնիսկ կրելով պաշտպանիչ հագուստ, դեռ կարող է վնասակար լինել:

Կա մի լուծում, որը սակայն ներառում է հիմնարար անցում արդյունաբերական գյուղատնտեսական համակարգից բնապահպանական գյուղատնտեսական համակարգի, որը միակ լուծումն է` առողջ սնունդ աճեցնելու և պաշտպանելու համար մեր ֆերմերներին, նրանց ընտանիքներին եւ երեխաներին: Այն արտադրում է առողջ սննդամթերք բոլորի համար, առանց ենթարկելու շրջակա միջավայրը և մարդկանց ավելորդ քիմիկատների ազդեցությանը: Էկոլոգիական գյուղատնտեսությունը կապում է տեղական ֆերմերների գիտելիքները վերջին գիտական նորամուծությունների հետ:

Մենք բոլորս կարող ենք անել ուղղակի կերպով մի բան, որը կօգնի փոխել ավերիչ արդյունաբերական գյուղատնտեսությունը մարդակենտրոն էկոլոգիական գյուղատնտեսության` գնելով էկոլոգիական, տեղական եւ սեզոնային ուտելիք, կամ գնումներ կատարելով ֆերմերների շուկաներում, կամ ուտելով պարզապես ավելի քիչ միս: (Եթե դուք վրդովված եք զեկույցում առկա եզրակացությամբ եւ ցանկանում եք ինչ-որ բան անել վերացնելու համար քիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ և աջակցել՝ փոխելու համար սննդի համակարգը, միացե՜ք սննդի շարժմանը www.iknowwhogrewit.org –ի միջոցով, և ընդունեք ձեր մարտահրավերը այսօր):

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart