Նամակ կառավարությանը Ջերմուկի զարգացման ծրագրի և Ամուլսարի ծրագրի անհամատեղելիության մասին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակ է ուղղել կառավարությանը, որտեղ ասվում է, որ կառավարությունը երկու հակասական որոշումներ է ընդունել Ջերմուկ համայնքի զարգացման վերաբերյալ: Առաջինն այն մասին, որ Ջերմուկ քաղաքը հայտարարվում է զբոսաշրջային կենտրոն, իսկ երկրորդը՝  Ամուլսարի ոսկու հանքի նոր ծրագրի մասին: Հակասականն այն է, որ, ըստ Ամուլսարի ծրագրի, Ջերմուկ առողջարանը ճանաչվեց ազդակիր համայնք, ինչն էլ անհնար է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը:
Նամակում նաև նշված էր, որ ըստ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի՝ այն պետք է ապահովվեր տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություններ: Ծրագրված էր զբոսաշրջությունից ստացվող եկամուտը տարեկան հասցնել 100 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և ապահովել 4000 աշխատատեղ:
«ԷկոԼուր»-ը դիմել է հետևյալ հարցերին պատասխանելու խնդրանքով ՝
  1. ինչպե՞ս կգնահատեք Ջերմուկի զբոսաշրջության զարգացումը, եթե Ջերմուկ առողջարանային քաղաքը վերածվի հանքարդյունաբերական կենտրոնի:
  2. ինչպե՞ս կգնահատեք ռիսկերն այն ներդրումների համար, որոնք ուղղված են Ջերմուկ առողջարանի զարգացմանը կապված էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրության և առողջարանների կառուցմանը, եթե, ըստ Ջերմուկի զարգացման ծրագրի նախատեսված է Ջերմուկի բյուջեն լցնել տարեկան 100 միլիոն դոլլարով, իսկ ըստ Ամուլսարի ծրագրի, Ջերմուկին պետբյուջեից ավելի փոքր մաս կհատկացվի:
  3. ինչպե՞ս կգնահատեք սոցիալական ռիսկերը, երբ Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է ստեղծել լրացուցիչ 4000 աշխատատեղ, իսկ Ամուլսարի ծրագրով ստեղծվելու է 1300 աշխատատեղ հանքի շինարարության փուլում, որը կտևի միայն 2 տարի:
  4. ինչպես կգնահատե՞ք Ջերմուկ քաղաքի հետագա զարգացումը, երբ Ամուլսարի հանքը փակվի:

    www.ecostimule.com

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․ փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են * նշանով

Shopping Cart