Ժնևում կքննարկվեն Մեծամորում ատոմակայանի կառուցման էկոլոգիական հետևանքները

\"77_big\"

Այս շաբաթ Ժնևում անցկացվում է Կոմիտեի նիստ, որին հանձնարարվել է հետևել «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» եվրոպական կոնվենցիայի (Էսպո) կատարմանը: Քննարկվող հարցերի շարքում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: 
Կոմիտեի անդամները կվերլուծեն Հայաստանի գործողությունները Մեծամորում ատոմակայանի կառուցման էկոլոգիական հետևանքների գնահատման վերաբերյալ:

Կոնվենցիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը: Ըստ
Կոնվենցիայի, նախատեսվում է, որ կողմերն անցկացնեն շրջակա միջավայրի վրա որոշ տեսակի գործունեության ազդեցության գնահատում վաղ փուլում: Կոնվենցիայի մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել խորհրդակցելու այն խոշոր վերամշակման նախագծերի վերաբերյալ, որոնք կարող են շրջակա միջավայրի վրա զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ունենալ:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart