Ինդոնեզիայում հրդեհից առաջացած մշուշը խլել է ավելի քան 100,000 մարդու կյանք

\"\"Համաձայն նոր ուսումնասիրության, անցած տարի Հարավարևելյան Ասիայում ծխապատ մշուշի բռնկումը մարդկանց վաղաժամ մահվան պատճառ դարձավ (Ինդոնեզիայում 91,600, Մալազիայում 6,500 և  Սինգապուրում 2,200): Մշուշը խնդիր է, որն Ինդոնեզիայում ի հայտ է գալիս ամեն տարի անտառներում բռնկված հրդեհների արդյունքում և ածխածնով հարուստ տորֆի դաշտերում, որպեսզի արագ և մատչելի կերպով տարածքը մաքրվի արմավենու յուղի և հատուկ փայտատեսակի տնկարկների համար:
Ինդոնեզիայի իշխանությունները նախկինում պնդում էին, որ քայլեր են ձեռնարկում այս կապակցությամբ, օրինակ՝ արմավենու յուղի տնկարկների համար տարածքների շնորհման արգելքը և ամայացած տորֆի դաշտերը վերականգնող գործակալության հիմնումը: Այնուամենայնիվ, անցած տարվա հրդեհները 1997 թվականից ի վեր ամենասարսափելի հրդեհներն էին, որոնք շատ հիվանդությունների պատճառ դարձան, այդ թվում նաև երեխաների մոտ:
Գրինփիս Ինդոնեզիայի ներկայացուցիչ Յույուն Նիդրադին նշել է, որ եթե իրավիճակը շտկելու համար ոչինչ չձեռնարկվի, ապա մարդասպան մշուշը կշարունակի իր կործանարար գործունեությունը:
Նոր ուսումնասիրությունը միավորում է ծխի ազդեցությամբ առողջական հետևանքների և աղտոտման վերահսկման կայանների ցուցումների արբանյակային տվյալները, ըստ որի երեք երկրներում անցած տարվա հրդեների պատճառով 100,300 վաղաժամ մահվան դեպք է գրանցվել: Հետազոտության մասնակից, Հարվարդի համալսարանի գիտնական Շաննոն Քոփլիտցը հույս է հայտնել, որ իրենց մշակած մոդելը կօգնի ամենամյա հրդեհների դեմ պայքարում ներգրավված անձանց ծայրահեղ մշուշի դեպքերում արագ որոշումներ կայացնել:

www.ecostimule.com

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․ փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են * նշանով

Shopping Cart