Երևանի քաղաքապետի արձանգանքը գլխավոր պողոտայի հարակից այգու և Վերնիսաժի ծառերի չորացման վերաբերյալ ահազանգերին

\"092028115131\"Էկոլուրը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստուգել Գլխավոր պողոտայի հարակից այգու և «Վերնիսաժի» տարածքի ծառերի չորացման վերաբերյալ ահազանգերի իսկությունը՝ հսկողության տակ պահելով տվյալ տարածքների ծառերի և կանաչապատ հատվածների պատշաճ խնամքի ապահովումը: Նա նշել է, որ որ մայրաքաղաքի կանաչապատումը, կանաչ տարածքների ընդլայնումն ու պահպանումը եղել և մնում է իրենց ուշադրության կենտրոնում: Տարոն Մարգարյանը կարևորել է տվյալ տարածքներում առկա յուրաքանչյուր ծառի պահպանումն ու պատշաճ խնամքը, քանի որ նախատեսված է վերոնշյալ տարածքներում ընդլայնել առկա կանաչ տարածքները:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart