Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը ՀՀ նախագահականում

\"\"Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք 

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի շուրջ, պայմանավորվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ, մասնավորապես բժշկությունն ու առողջապահությունը:

Հաշվի առնելով Հայաստանի մեծ ներուժը գիտական ոլորտում՝ կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է ներառել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը: 

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart