Ստեփանավանում ապօրինաբար հատվել են շուրջ 100 ծառ

\"\"

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի և տեսակի տասնյակ ծառեր:

Ըստ պաշտոնական հաղորդագրության ` մայիսի 10-ին բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, ովքեր նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ հունվար-փետրվար ամիսներին ձեռնասղոցով պարբերաբար ապօրինի կերպով հատել են շուրջ 100 ծառ։ Ստացված փայտանյութը տեղափոխել են իրենց տների բակեր ու մասնատել։ Փայտանյութի մի մասն իրենք են օգտագործել, իսկ մյուս մասը՝ մեկ խորանարդը, 12.000-14.000 դրամով վաճառել են:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:.

Քննությունը շարունակվում է:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart