Ջերմուկում տուրիզմն ու հանքարդյունաբերությունն անհամատեղելի են

Past.am-ը հաղորդում է, որ Ջերմուկի բնակիչները շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին՝ պահանջելով արգելել տարածաշրջանում մետաղական հանքարդյունաբերությունը և զարգացնել կանաչ էկոտնտեսությունը: Ավագանու խոսքով, իրենք մինչև վերջ քաղաքացիների կողքին են լինելու ու պայքարելու են, որ հանքը չշահագործվի:

Ավագանու անդամ, բժիշկ Հասմիկ Սարգսյանը նշում է, հանքի շահագործման դեպքում, քամու առկայության ժամանակ, ինչը շատ հաճախ է լինում, փոշի է բարձրանալու՝ իր հետ բերելով վնասակար նյութեր: Թե՛ բույսերի, թե՛ սննդի վրա դա բացասական ազդեցություն է ունենալու: Վնասակար նյութերի հետևանքով կարող են առաջանալ օնկոլոգիական հիվանդություններ: Սարգսյանը մատնանշում է նաև, որ այս ընթացքում առողջության վրա ազդեցության ռիսկերի գնահատում ոչ ոք չի արել:

Սարգսյանն ասել է, բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրվելու եղանակ չունի: Մոտավորապես 500 տարի է պետք, որ ազատվեն ծանր մետաղներից:

Ավագանու մյուս անդամը՝ Գագիկ Ստեփանյանն էլ հավելում է, որ քաղաքը առողջարանային է, իսկ տուրիզմն ու հանքարդյունաբերությունն անհամատեղելի են: Ստեփանյանը հույս է հայտնել, որ հանքը փակելու որոշում է կայացվելու:

www.ecostimule.com 

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart